3788 դիտում
16:50 20-09-2017
Արցախի ճանաչումը մեր օրակարգի հիմնական հարցերից է. Ֆրենկ Փալոուն
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքների ուղղություններից մեկը Արցախի ճանաչման հարցն է: «[url=http://artsakhpress.am/arm/news/72839/arcakhi-tchanachumy-mer-orakargi-himnakan-harceric-e-frenk-paloun.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հաղորդմամբ այս մասին Ստեփանակերտում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը:
«Արցախը մի երկիր է, որտեղ կա իրական ժողովրդավարություն. իշխանություններն ամեն ինչ անում են տնտեսական զարգացում ապահովելու համար: Մեզ մտահոգում է նաև ռազմական իրավիճակը, որին հետևում ենք: Այսօր այստեղ ենք, որպեսզի անդրադառնանք այն խնդիրներին, որոնք մեր հանձնախմբի օրակարգում են»,- ասել է ամերիկացի կոնգրեսականը:
Ֆրենկ Փալոունի խոսքով՝ իրենց ծրագրերից է նաև Արցախի մարդասիրական օգնության հարցը:
«Այս օրերին՝ հանդիպումներ ունենալով իշխանության ներկայացուցիչների և քաղաքացիների հետ փորձում ենք հասկանալ թե ռազմական ինչ իրավիճակ է տիրում սահմանին, և ինչ միջոցներ են ձեռնարկում ապրիլյան պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ: Մեր գործունեության նպատակներից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը նպաստելն է, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և մենք հավատում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրականացնելու ինքնորաշման իրավունքը և ունենա անվտանգության ապահովման մեխանիզմներ»,-ասել է Ֆ. Փալոունը:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
10:50 27-09-2021
Մեր առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի միջազգային ճանաչումը, տարածքների դեօկուպացիան. Արցախի ԱԳՆ
Այս բաժնից
889 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր
766 դիտում
22:59 19-10-2024
Նիգերիան մնացել է առանց էլեկտրականության, պատճառն ազգային էլեկտրացանցի խափանումն է
808 դիտում
22:49 19-10-2024
Շոլցը հայտնել է, որ Թուրքիային Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Մեծ Բրիտանիայի կողմից