211652_close_icon
views-count838 դիտում article-date 15:26 01-03-2025

Ահաբեկիչը Պակիստանի իսլամական ճեմարանում սպանել է ուխտագնացների. CNN

Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ինքնասպան ահաբեկիչը սպանել է 6 ուխտագնացների Պակիստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող իսլամական ճեմարանում, որը հայտնի է որպես Աֆղանստանի «Թալիբան» շարժման պատմական ուսումնական կենտրոն, հայտնել են ոստիկանությունը և կառավարության ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է CNN-ը:

Գավառի աշխատակազմի խոսնակ Մուհամադ Ալի Սայֆը հայտնել է, որ զոհերի թվում է նաև կրոնական դպրոցի ղեկավար Մավլանա Համիդ-ուլ-Հաքը։

Սպանված հոգևորականը Մավլանա Սամի-ուլ-Հաքի որդին էր, ով համարվում է «Թալիբանի» հիմնադիրը։

Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի խումբ չի ստանձնել։

Նմանատիպ նյութեր