Կրասնոյարսկում ուղևորատար ավտոբուս է կողաշրջվել
Կրասնոյարսկի տարածաշրջանային Արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է, որ Նիժնի Ինգաշ - Կրասնոյարսկ միջքաղաքային երթուղին սպասարկող ավտոբուսը շրջվել է: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը`վթարը տեղի է ունեցել Նովոսիբիրսկ – Իրկուտսկ ավտոճանապարհի 905-րդ կիլոմետրին: Նախնական տվյալներով`«Hyundai մակնիշի ավտոբուսը բախվել է ուղևորատար մեքենային, ինչից հետո շրջվել է:
Զոհերի, վիրավորների և վթարի հանգամանքների մասին տեղեկությունները դեռևս ճշտվում են: