211652_close_icon
views-count5298 դիտում article-date 11:39 21-09-2017

Թրամփը լավ կանի, ներողություն խնդրի իրանական ժողովրդից. Իրանի նախագահ

Սպիտակ Տան ղեկավար Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իրանական կողմին ուղղված ոչ արդար քննադատություն է եղել։ Այդ մասին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, փոխանցում է Tass-ը։ Նրա խոսքով՝ ամերիկյան ղեկավարն այնպիսի արտահայտություններ է հնչեցրել, որոնք անհարիր են և վիրավորական՝ իրանական ժողովրդի համար։ Նա նաև նշել է, որ Թրամփին անհրաժեշտ է ներողություն խնդրել։ Խոսելով Իրանի միջուկային ծրագրի հարցով համապարփակ համաձայնագրում փոփոխություններ անելու ԱՄՆ-ի նախագահի կոչից՝ Ռուհանին ասել է, որ այդ թեման մեկընդմիշտ փակված է։ Հավելել է, որ եթե Միացյալ Նահանգները որոշի դուրս գալ համաձայնագրից, ապա քայլը քննադատության կարժանանա համաշխարհային հանրության կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակիցների։ «Դա բազմակողմ համաձայնագիր է»,-ընդգծել է Իրանի նախագահը։

Նմանատիպ նյութեր