Մեքսիկայում երեխայի մկրտության ժամանակ եկեղեցու փլվելու հետևանքով 11 մարդ մահացել է
Մեքսիկայի Պուեբլա նահանգում ուժգին երկրաշարժի հետևանքով եկեղեցու փլվելու ժամանակ 11 մարդ մահացել է՝ այդ թվում 4 երեխա: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` եկեղեցու գմբեթի տապալումը տեղի է ունեցել երեխայի մկրտության ժամանակ, ով նույնպես մահացել է: Միայն հոգևորականին է հաջողվել փրկվել:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Մեքսիկայում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում առնվազն 230 մարդ է մահացել: