2270 դիտում
18:20 22-09-2017
Հայ փրկարարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի միջազգային վարժանքին
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ ԱԻՆ 22 փրկարար ծառայող մեկնեց Բոսնիա և Հերցոգովինա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից կազմակերպվող «Բոսնիա և Հերցգովինա 2017» խորագրով վարժանքին:
Տարերային աղետների հետևանքների վերացման 18-րդ միջազգային դաշտային վարժանքին այս տարի մասնակցում է 30 երկիր: «Բոսնիա և Հերցոգովինա 2017» վարժանքին ՀՀ ԱԻՆ պատվիրակության կազմում են ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման ու փրկարարական ուժերի վարչությունների աշխատակիցները, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրակարարները և Շիրակի ՄՓՎ հրշեջ-ընդհանուր պրոֆիլի փրկարարները:
Նմանատիպ միջազգային դաշտային վարժանքները տարբեր երկրների փրկարարների միջև փորձի փոխանակման մեծ հնարավորություն են: Վարժանքի ծրագրով նախատեսված են համատեղ քննարկումներ և տարբեր գործնական հավաքներ:
Համաձայն վարժանքի սցենարի՝ Բոսնիա-Հերցոգովինայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևներից վարարել են գետեր, ակտիվացել են սողանքներ, ապա գրանցվել է երկրաշարժ՝ հանգեցնելով մարդկային և նյութական մեծ կորուստների:
ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնը (EADRCC) ամեն տարի կազմակերպում է նմանատիպ վարժանքներ: 2010 թ. վարժանքն անց է կացվել Հայաստանում, որին մասնակցել է 20 երկիր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
5071 դիտում
21:21 29-10-2016
Հայ փրկարարները կմասնակցեն «Չրնա Գորա 2016» միջազգային վարժանքին
3449 դիտում
23:03 28-09-2017
Հայ փրկարարները ՆԱՏՕ-ի վարժանքին արժանացել են բարձր գնահատականի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
385 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
814 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
631 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ