211652_close_icon
views-count4541 դիտում article-date 13:50 23-09-2017

Նալդանդյանն ու Մամեդյարովն առանձին-առանձին հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեԼ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտ քայլերի շուրջ։ Զրուցակիցներն արծարծել են սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն առնչվող հարցեր։ Նույն օրը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկի հետ: Այդ մասին Թվիթերում գրառում է կատարել Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: [img]http://shamshyan.com/ups/images/0994220001506159799837114.jpg[/img] Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հակամարտության կարգավորման խնդիրը և օրակարգի հարցեր: Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ համանախագահների միջնորդությամբ:

Նմանատիպ նյութեր