211652_close_icon
views-count1005 դիտում article-date 15:19 28-04-2015

Մամեդյարովն ապրիլի 30-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ապրիլի 30-ին ինքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կանցկացնեն, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և խաղաղ կարգավորման ուղիները: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Apa գործակալությունը: Մամեդյարովը նշել է, որ փարիզյան հանդիպման մասին ինքը նախապես էր պայմանավորվել համանախագահների հետ: Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 29-ին, Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նմանատիպ նյութեր