211652_close_icon
views-count2595 դիտում article-date 14:21 24-09-2017

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կոսովոյի արտգործնախարարին

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ: Զրուցակիցները երկուստեք նշեցին, որ նմանօրինակ հանդիպումները լավ առիթ են միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Բեհջետ Պացոլին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները։

Նմանատիպ նյութեր