Անգելա Մերկելը քվեարկել է Բունդեսթագի ընտրություններում
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելն այսօր երկրում ընթացող Բունդեսթագի ընտրություններին կատարել է իր քվեարկությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը;
Մերկելը քվեարկում է Բեռլինում։ Նա ընտրատեղամաս է այցելել իր ամուսնու՝ Յոահիմ Զաուերի հետ։
Մերկելի հիմնական մրցակից Մարտին Շուլցը քվեարկել է Վյուրզելեն քաղաում բացված ընտրատեղամասերից մեկում։