211652_close_icon
views-count5148 դիտում article-date 22:17 24-09-2017

«Մարիա» փոթորիկը մոտենում է ԱՄՆ-ի ատլանտյան ափերին

«Մարիա» փոթորիկը, որին ներկա պահին տրված է երկրորդ աստիճանի հզորություն, ուղղություն է վերցրել ԱՄՆ-ի ատլանտյան ափով դեպի հյուսիս։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ փոքր-ինչ կորցրել է հզորությունը և այս պահին նրա կենտրոնը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Հյուսիսային Կրոլինա նահանգից 765 կմ դեդի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Փոթորկի մշտական ամենաբարձր արագությունը կազմում է 165 կմ/ժամ։

Նմանատիպ նյութեր