211652_close_icon
views-count1764 դիտում article-date 14:42 21-12-2015

Բլատերն ու Պլատինին 8 տարով հեռացվեցին ֆուտբոլից

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերն ու ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 8 տարով զրկվեցին ցանկացած ֆուտբոլային գործունեությունից: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը որոշել է, որ Բլատերն ու Պլատինին խախտել են իրենց կազմակերպությունների էթիկական նորմերը, որը վերաբերում է շահերի բախմանը, չեզոքությանը և նվիրատվությանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ էթիկայի հանձնաժողովը Բլատերին ու Պլատինիին 90 օրով էր զրկել ֆուտբոլային գործունեությունից: Պատճառը 1999-2002թթ. Բլատերի կողմից Պլատինիին կատարած վճարումներն են՝ ինչ-ինչ աշխատանքների դիմաց: Վճարումները կատարվել էին 2011թ. փետրվարին: Համաձայն շվեյցարական օրենսդրության, ցանկացած աշխատանքի դիմաց աշխատողը՝ ըստ պայմանագրի, պետք է ստանա իր գումարները աշխատանքն ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում: Հենց սա էլ դարձել է քրեական գործ հարուցելու հիմքը:

Նմանատիպ նյութեր