3300 դիտում
23:13 25-09-2017
Փաստաբանների պալատում քննարկվել են պատերազմական իրավիճակում գտնվող երկրների ապօրինի սահմանահատումների, փախստականների իրավունքների իրացման հնարավորությունները
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հյուրընկալել էր «Գերմանա-ռուսական փոխանակում» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Հաղթահարենք պատերազմի հետևանքները միասին» միջազգային ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գտնվող աշխատանքային խմբի անդամներին:
Աշխատանքային խմբում ընդգրկված էին Ռուսատանի, Վրաստանի, Չեխիայի, Ուկրաինայի, Դաղստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են քաղաքացիական հասարակության խթանման միջոցով հետպատերազմյան հակամարտության կարգավորմամբ:
Հյուրերին ողջունել և արդյունավետ քննարկում է մաղթել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ներկայացրել է Փաստաբանների պալատի կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը ներկայացրել է փախստականների և ապաստան հայցողների հետ տարվող ՀՊԳ աշխատանքների առանձնահատկություններն անվճար իրավաբանական օգնություն ստանալու շրջանակներում: Պատասխանելով ներկաների հարցերին՝ Մելանյա Առուստամյանը մանրամասնել է սիրիահայ փախստականների համար իրականացված ծրագիրը՝ այդ թվում նաև ձեռներեցության խթանմանն ուղղված հայրենական օրենսդրության ծանոթացումն ու իրավաբանական խորհրդատվության եղանակները:
Հանդիպման մասնակիցները քննարկել են պատերազմական իրավիճակում գտնվող երկրների ապօրինի սահմանահատումների, քաղաքացիական ապաստանի հայցման և փախստականների իրավունքների իրացման ներպետական հնարավորությունները:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ներգաղթյալների իրավական օժանդակության տրամադրման առկա միջազգային օրենսդրական լուծումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
13:57 10-12-2015
Գերմանիայի Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հյուրընկալվել ենՀՀ Փաստաբանների պալատում
Այս բաժնից
898 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
979 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1324 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ