4664 դիտում
22:18 26-09-2017
Աշխարհում առաջատար CLAAS ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է գյուղտեխնիկայի արտադրություն իրականացնող աշխարհում առաջատար “CLAAS” ընկերության վաճառքի գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերի, Կրասնոդարի “CLAAS” գործարանի տնօրեն Միխայել Ռիթերի հետ՝ քննարկելու ընկերության գործունեությունը Հայաստանում։ Ընկերության ներկայացուցիչները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններով։
Նախարար Սուրեն Կարայանը գործարարներին ներկայացրել է, թե ինչ արտոնություններ և հնարավորություններ են բացվելու Ազատ տնտեսական գոտում գործող տնտեսվարողների համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տեղեկացրել է նաև «Մեղրի» և «Արաս» ԱՏԳ-ների միջև համագործակցության հեռանկարի վերաբերյալ։
«CLAAS»-ի ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են նաև հայաստանյան շուկայում ընկերության ներկայության և գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
7761 դիտում
12:18 03-04-2019
«IBM» ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալելու լուրջ հեռանկարներ է տեսնում
866 դիտում
14:44 09-04-2015
Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմանները
912 դիտում
16:21 11-10-2015
«Երևան» ոսկե հուշամեդալ՝ արդյունավետ բարեգործական գործունեություն ծավալելու համար
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
895 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ