211652_close_icon
views-count3042 դիտում article-date 12:44 28-09-2017

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը լուծարվել է. ըստ վարչապետ Աբեի՝ պատճառը Հյս. Կորեան է

Ճապոնիայի վարչապետ Սինձու Աբեն պարզաբանել է, թե ինչու է խորհրդարանի ստորին պալատը լուծարվել նախատեսված ժամկետից շուտ, հաղորդում է Ria Novosti-ն։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային-հրթիռային սպառնալիքի պատճառով հոկտեմբերի 22-ին կանցկացվեն վաղաժամկետ ընտրություններ։ «Դրանք լինելու են ընտրություններ, որոնք պահանջելու են պատասխան՝ հարցին, թե ինչպես պաշտպանել Ճապոնիան և նրա քաղաքացիների խաղաղ կյանքը»,-ասել է Աբեն NHK հեռուստաալիքի եթերում։ Հավելել է, որ պալատի նորընտիր կազմի առջև խնդիր է դրված լինելու՝ հարթ ճանապարհ ստեղծել ճապոնացիների ապագայի համար։ Այդուհանդերձ, ընդդիմությունը քննադատել է վարչապետի քայլը՝ հայտարարելով, որ այդկերպ Աբեն փորձում է իր համար անհարմար քաշքշուկներից ազատվել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Մորիտոմո Գակուեն» և «Կակե Գակուեն» կազմակերպությունների շուրջ անօրինական գործողություններին վարչապետի հնարավոր մասնակցությանը։

Նմանատիպ նյութեր