7401 դիտում
20:47 28-09-2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Սույն թվականի սեպտեմբերի 28-ին թիվ 6 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Խորենի Ավանեսյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ներկայացրել է հրաժարականի մասին դիմում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն և ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
4045 դիտում
15:02 13-07-2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»