9838 դիտում
10:11 29-09-2017
Վարչապետի փեսայի լիազորությունները փոխվում են. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան, շուտով չի համակարգելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը:
Նրա լիազորությունները փոխվելու են, և այսուհետ նա վերահսկելու է գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, որն ավելի եկամտաբեր է:
Մեր տեղեկություններով՝ նրա ոլորտային այս տեղափոխությունը պայմանավորված է ամերիկյան կողմի դժգոհություններով:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներուժի մասին: Հայտնի է, որ Կ. Կարապետյանի ընտանիքն ու հատկապես փոխնախարար Հ. Հարությունյանը պաշտոնապես համակարգելուց զատ, սեփական բիզնես պլաններ ունեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ամերիկյան կողմն ուսումնասիրելով ներդրումային հնարավորությունները՝ ըստ էության շահերի բախում է նկատել, այդ պատճառով էլ ակնարկել է վարչապետի փեսայի կողմից էներգետիկայի այդ ճյուղը համակարգելու անցանկալիությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2382 դիտում
17:56 10-11-2015
Աշոտի եւ նախկին փեսայի խոսակցությունը ավարտվել է ծանր հետեւանքներով: նա «կիսլատան» լցրել է նախկին փեսայի դեմքին
5457 դիտում
12:22 22-12-2017
Եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ ևս իրավիճակ է փոխվում. Արմեն Սաֆարյան
Այս բաժնից
967 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»