Արկադի Տեր-Թադևոսյանը շնորհավորել է ՀՀ քաղավիացիայի օրվա առթիվ և պարգևատրել վետերաններին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սեպտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի միացյալ մարզատեխնիկական դպրոցի տնօրեն, գնդապետ Արա Մուրադյանին և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարտին Թադևոսյանին:
Արկադի Տեր-Թադևոսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Ավետիսյանին: Կարևորելով ոլորտը՝ գեներալ-մայորը շնորհակալություն է հայտնել ՔԱԳՎ պետին ոլորտում իրականացրած աշխատանքների համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:
Գեներալ-մայորը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ ավիացիայի ոլորտում ցուցաբերած անբասիր աշխատանքի և մեծ ներդրման համար պատվոգրերով է պարգևատրել վետերաններ Շիգանյան Գեորգիին, Գյուլբուդաղյան Սուրենին և Թամրազյան Գագիկին:
Պարգևատրման արարողությունից հետո շրջայց են կատարել ՔԱԳՎ-ի թանգարանով և ծանոթացել ցուցանմուշներին: