211652_close_icon
views-count2759 դիտում article-date 16:23 29-09-2017

Սեպտեմբերի 11-24-ը Երևանի քաղաքապետարանի «թեժ գծին» ստացվել է 407 հեռախոսազանգ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-24-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 407 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 368-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 39 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 177 հեռախոսազանգ, որոնցից 164-ին լուծում է տրվել, իսկ 13-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր