13779 դիտում
19:00 30-09-2017
Արթիկի քաղաքապետարանի, այսպես կոչված, թյուրիմացության պատճառով քաղաքացին չի կարողանում ավարտին հասցնել շինարարությունը. դատական նիստերին չեն ներկայանում քաղաքապետարանի ներկայացուցիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան 64 տան բնակիչ Էդգար Ափոյանը 2006 թվականին քաղաքապետարանից օրինական կարգով գնած տարածքում համապատասխան թույլտվությամբ կառուցվելիք ավտոտնակի շինարարությունը չի կարողանում ավարտին հասցնել:
Ըստ Էդգարի՝ ավտոտնակի հարևանությամբ գտնվող տարածքները ավելի ուշ վաճառվել են այլ մարդկանց, ովքեր, չնայած հանդիսանում են իր բարեկամները, սակայն ամեն կերպ փորձում են խոչընդոտել աշխատանքների իրականացմանը: Անգամ նրանցից մեկը ավտոտնակին այնքան մոտ է կառուցել պատը, որ ամբողջովին փակել է ավտոտնակի լուսամուտը և դուռը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Էդգարն ասաց. «2006 թվականի առքուվաճառքի պայմանագրով գնել եմ տարածքը՝ ավտոտնակ կառուցելու համար և ստանալով համապատասխան թույլտվություն՝ սկսել եմ կառուցման աշխատանքները: Այնուհետև կառուցվող ավտոտնակի մոտակա տարածքները գնել են Արևիկ Ափոյանը և Ալվարդ Բիչախչյանը՝ օրենքի խախտումներով և նրանց գնված տարածքի չափերը չեն համապատասխանում Արթիկի կադաստրի վկայականում նշված չափերին:
Ըստ նրանց փաստաթղթերի՝ իրենց հողատարածքը ընդգրկում է նաև իմ հողատարածքից որոշ մաս, որը իրենց տրամադրել է Արթիկի քաղաքապետարանը, որտեղ ինձ ասում են, որ փոքրիկ թյուրիմացություն է տեղի ունեցել: Սակայն այդ թյուրիմացությունից, չգիտես ինչու, շահում են հենց այդ 2 կանայք, ովքեր բավականին մեծ ունեցվածքի տեր անձինք են: Գործի հետ կապված՝ Երևանում դատավարություն է ընթանում և չնայած Երևան հասնելու դժվարություններին՝ ես միշտ գնում եմ, ցավոք, Արթիկի քաղաքապետարանից ներկայացուցիչ չի լինում, ու դատարկ նիստերը հետաձգվում են:
Հայտնվել եմ ծանր կացության մեջ, ունեմ անչափահաս երեխաներ, հիվանդ ծնողներ, տան միակ աշխատողը ես եմ, և խնդրում եմ համապատասխան մարմիններից, որ արդարությունը հաստատվի»:
Էդգարը արդարության հասնելու համար դիմել է Շիրակի մարզպետարան, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն դեռ արդյունք չկա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1127 դիտում
14:26 24-12-2020
2020-ին կարողանում ենք ավարտին հասցնել շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր. Սուրեն Պապիկյան
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ