5369 դիտում
16:18 17-01-2015
Ազատամարտիկի ընտանիքը խնդրում է բարեգութ մարդկանց օգնեն ավարտին հասցնել իրենց կիսակառույց տան շինարարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 17-ին, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին է դիմել Երևանի Սիլիկյան թաղամասի 11 փողոցի 42 տան բնակչուհի, 37-ամյա Քրիստինե Գրիգորյանը:
Քրիստինեն 1989 թ-ից մինչև1992 թվականները ՀՀ-ի և ԼՂՀ-ի ինքնապաշտպանական մարտերին մասնակցած ազատամարտիկ Արմեն Աբրահամյանի կինն է: Նրանք ունեն 3 դուստր՝ 7-ամյա Մերի Գրիգորյանը, 13-ամյա Արմենուհի Գրիգորյանը և 17-ամյա Թագուհի Գրիգորյանը:
Ընտանիքն ամսական ստանում է 32,000 դրամ նպաստ, ինչը չի բավականացնում նույնիսկ ծախսված էլեկտրաէներգիայի վճարմանը և տան ցուրտ ու խոնավ պայմաններում երեխաների մոտ առողջական խնդիրներ են առաջանում: Տունը կիսակառույց է, ընտանիքը բնակվում է նկուղում՝ մի սենյակում, և նրանց միակ խնդրանքն այն է, որպեսզի բարի մարդիկ օգնեն թեկուզ շինանյութով և որ ավարտին հասցվի տան շինարարությունը:
Քրիստինեն [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նաև նշեց, որ ձմռան ամիսներին ընտանիքը մի կերպ է գոյատևում, իսկ միակ աշխատողը ամուսինն է, ով շինարար է, սակայն ձմռանն աշխատանք քիչ է լինում կամ ընդհանրապես չի լինում և ստիպված պարտքերով են ապրում և գնում սնունդ:
Քրիստինեն խնդրում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց:
Սրտացավ և բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այդ ընտանիքին՝ զանգահարելով[b] 077 51-39-48[/b] հեռախոսահամարով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12694 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ