Կատալոնիայում ոստիկանության և քվեարկողների միջև բախումների արդյունքում 38 մարդ է տուժել
Կատալոնիայի իշխանությունները հայտնել են, որ ոստիկանության գործողությունների արդյունքում 38 մարդ է տուժել։ Այդ մաին գրում է TACC-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ընտրատեղամասերի մեծ մասն արգելափակված է ոստիկանության կողմից:
Դպրոցների մեծ մասում, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, համացանցն անջատված է։ Ոստիկանության աշխատակիցները առգրավում են քվեատուփերը։ Մի շարք տեղամասերում ոստիկանությունը մարդկանց ուժով բուրս է բերում շենքերից։ Կան նաև ձերբակալվածներ:
Իսպանիայի ՆԳՆ-ն հայտնում է, որ Կատալոնիայում շարունակվում է ոստիկանության լրացուցիչ ուժերի ծավալումը։