2245 դիտում
14:01 02-10-2017
Պաշտպանին հասցեագրված բողոքի քննարկման շրջանակում կալանավորված անձը ենթարկվել է աչքի վիրահատության
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով կալանավորված անձը հայտնել է, որ ունի տեսողական խնդիր և մինչև ազատազրկվելը ստացել է վիրահատության ցուցում, սակայն կալանավայրում իրեն այցելած ակնաբույժը հետազոտություն կամ բուժում չի նշանակել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման շրջանակում անձը զննվել է ակնաբուժական կենտրոնում, ախտորոշվել և ստացել է ոսպնյակը հեռացնելու և արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի ցուցում:
Արդյունքում՝ կալանավորված անձը վիրահատվել է ակնաբուժական կենտրոնում՝ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում:
Նմանատիպ նյութեր
2592 դիտում
16:09 20-12-2017
Պաշտպանին հասցեագրված բողոքի քննարկման շրջանակում քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
1766 դիտում
14:48 26-05-2017
Պաշտպանին հասցեագրված բողոքի քննարկման ընթացակարգի արդյունքում դադարեցվել է քրեական հետապնդումը
2683 դիտում
13:10 30-05-2017
Պաշտպանի կողմից բողոքի քննարկման արդյունքում կալանավորված անձը տեղափոխվել է այլ խուց
Այս բաժնից
997 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ