Ռիբերին ծանր վնասվածք է ստացել և մարզադաշտը լքել հենակներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում՝ «Հերտայի» հետ խաղում (2:2) «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ծանր վնասվածք է ստացել:
Հանդիպման 64-րդ րոպեին Ռիբերին վնասել էր ծնկի կապաններն ու փոխարինվել: Խաղադաշտից ֆրանսիացին հեռացել էր հենակների օգնությամբ:
Նախնական բուժհետազոտությամբ պարզվել է, որ Ռիբերին բաց կթողնի 2-3 ամիս, սակայն վիրահատության կարիք չի լինի: