Ռիբերին վնասվածք է ստացել
«Բավարիա»-ի երեկվա մարզման ժամանակ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին և բրազիլացի պաշտպան Ռաֆինյան վնասվածքներ են ստացել:
Ինչպես հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը, Ռիբերին ազդրի մկանի վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել իր թիմի առաջիկա երեք հանդիպումները: Ռաֆինյան, ով երեկվա մարզումից հետո ցավեր էր զգացել կոճի հատվածում, բաց կթողնի երկու շաբաթ: