Ռիբերին վնասվածք է ստացել՝ գլխով հարվածելով դարպասաձողին
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին թիմի մարզման ժամանակ գլխի վնասվածք է ստացել:
35-ամյա ֆրանսիացին գլխով գարվածել է դարպասաձողին: Հենց խաղադաշտում նրան բուժօգնություն են ցուցաբերել:
Արդյունքում Ռիբերին գլխի վիրակապով լքել է խաղադաշտը: Վնասվածքի լրջության մասին չի նշվում: