211652_close_icon
views-count2100 դիտում article-date 16:37 02-10-2017

Եվրահանձնաժողովը Կատալոնիայի անկախացման հանրաքվեն չի ճանաչել

Եվրոպական հանձնաժողովը չի ճանաչել երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Կատալոնիայի մարզում անցկացված անկախության հանրաքվեն, հաղորդում է BBC-ն։ Հիշեցնենք, որ հանրաքվեն ուղեկցվել է ոստիկանության ծառայողների և հանքավեի մասնակիցների միջև խոշոր բախումներով։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը կոչ է արել Իսպանիայի իշխանություններին երկխոսություն ծավալել հանրաքվեի մասնակիցների հետ։ Հիշեցնենք, որ անկախացմանը կողմ է քվեարկել ընտրողների 90 տոկոսը։ Ավելի վաղ Կատալոնիայի կառավարությունում չեն բացառել, որ Մադրիդը կարող է օգտվել Սահմանադրության 155-րդ հոդվածից և զրկել Կատալոնիային ինքնավարությունից։

Նմանատիպ նյութեր