211652_close_icon
views-count3179 դիտում article-date 15:04 03-10-2017

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են հատուկ ուսուցման դասընթացի արդյունքները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային բաժինների գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող թվով 30 աշխատակիցների հատուկ ուսուցման դասընթացի արդյունքները: Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողները ենթակա են պարտադիր վերապատրաստման՝ առնվազն 5 տարին մեկ անգամ: Հարկադիր կատարողների մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, ինչպես նաև գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման նպատակով անցկացվում է հատուկ ուսուցում, որն իրականացնում է ՀՀ արադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Ծառայության 30 աշխատակիցները հատուկ ուսուցման դասընթացի ավարտից հետո հանձնել են ամփոփիչ ստուգարք և ստացել համապատասխան վկայականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր