Մադուրոն «շնորհակալություն է հայտնել կյանքին Պուտինի գոյության համար»
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պոտինի հետ։
Հանդիպմանը Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ «երախտապարտ է կյանքին, քանի որ աշխարհում գոյություն ունի Վ. Պուտինը»։
«Շնորհակալություն կյանքին, որ աշխարհում կա այնպիսի առաջնորդ, որի երկիրը մեծ արագությամբ զարգացող տնտեսություն ունի։ Դա Վլադիմիր Պուտինն է»,-նշել է Մադուրոն՝ «Ռուսաստանի էներգետիկայի շաբաթ»-ի իր ելույթում։