211652_close_icon
views-count2697 դիտում article-date 16:59 04-10-2017

Մեկնարկել է Հայաստանում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Էլեկտրոնային առողջապահական համակարգի ստեղծման գործընթացը

Հայաստանի Հանրապտեության կառավարությունը 2013 թվականին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ սկսել է Էլեկտրոնային առողջապահական համակարգի ստեղծման գործընթացը։ ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի որոշմամբ անցկացվել է համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու միջազգային մրցույթ, որին մասնակցած 2 ընկերությունից հաղթող է ճանաչվել Շվեդական հայտնի «Էրիքսոն» ընկերության գործընկեր հանդիսացող «Sylex SARL» (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս ապահով» ՍՊԸ (Հայաստանի Հանրապետություն) համատեղ ձեռնարկությունը։ Մրցույթի արդյունքում ՀՀ կառավարության և ընկերության միջև 2017թ. սեպտեմբերին կնքվել է կոնցեսիոն պայմանագիր։ Էլեկտոնային առողջապահական համակարգի պահպանման ծախսերը հոգալու համար Պայմանագրով սահմանված են բաժանորդագրային սակագներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանձին բժշկական կազմակերպությունների ֆինանսական միջոցները սահմանափակ են և վճարունակության աստիճանը ցածր` ներկայումս ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարության աշխատակազմի հետ միասին քննարկում է բաժանորդ առանձին բժշկական կազմակերպությունների գծով հնարավոր լուծումներ գտնելու հարցը

Նմանատիպ նյութեր