Քննարկվել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական ծրագրի մանրամասները
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական ծրագրի շրջանակներում, մասնավորապես, քննարկվել են Խանջյան և Չայկովսկի փողոցներում իրականացվելիք աշխատանքներին առնչվող մանրամասներ:
Հանդիպմանը մասնակցել են համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ․Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, քաղաքաշինության գծով խորհրդական Ալբերտ Մարգարյանը, համայնքի ղեկավարի օգնականներ, կոմունալ բաժնի ղեկավարը, «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ, շինարարներ, նախագծողներ։
Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում տվյալ փողոցներում այս փուլում իրականացվելիք աշխատանքներին առնչվող հարցեր, խոսել առաջիկա անելիքների մասին։ Պատասխանատուներն առանձին-առանձին անդրադարձել են փողոցների ենթակառուցվածքներին՝ կապի միջոցներ, հոսանքալարեր, ջրատար ու կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, հենասյուներ, ավտոկայանատեղիներ, մայթեր։
Համայնքի ղեկավարի կողմից տրվել է հանձնարարական՝ մի շարք հարցեր և խնդիրների լուծման հնարավոր տարբերակների մասով քննարկում անցկացնել տեղում, ապա նաև՝ դրանք ներկայացնել ու քննարկել արդեն սեղանի շուրջ։