211652_close_icon
views-count3805 դիտում article-date 16:38 05-10-2017

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթական ոլորտի ներկայացուցիչներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվա առթիվ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հիմնական, ավագ, միջնակարգ դպրոցների ու մասնավոր կրթօջախների, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին նվիրված ու սրտացավ աշխատանքի համար, նկատելով, որ վերջիններիս ամենօրյա աշխատանքից է մեծապես կախված եկող սերնդի հայեցի դաստիարակությունն ու հետևաբար` մեր երկրի ապագան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է հետևողական աշխատանքներ տանել ոլորտում դեռևս առկա խնդիրների լուծման ու մայրաքաղաքի կրթամշակութային օջախներում հարմարավետ պայմանների ապահովման ուղղությամբ: Մասնագիտական տոնի առիթով կազմակերպված ընդունելության շրջանակում երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի և մասնագիտական անձնվեր գործունեության համար կրթական համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր