4016 դիտում
15:14 05-10-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ֆրանսիական ինժեներական ընկերությունների ներկայացուցիչների
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց ֆրանսիական երեք ինժեներական ընկերությունների ներկայացուցիչների, ովքեր ժամանել են Հայաստան` մասնակցելու հայ-ֆրանսիական գործարար համաժողովին։
Նախարարը, ողջունելով հյուրերին, պատրաստակամություն հայտնեց երկկողմ գործակցության` նախարարության ենթակայության տարբեր ոլորտներում։
Նա նշեց, որ պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններում, որոնք կնպաստեն երկու երկրների միջև ինժեներական ոլորտի համագործակցությանն ու առաջխաղացմանը։
Ֆրանսիական ինժեներական ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար։ Նրանք ներկայացրին իրենց գործունեության ուղղություններն ու մասնագիտացումը, իրականացրած նախագծերը։
Մետաղական կամուրջների շինարարության, ենթակառուցվածքների բարելավման ոլորտում մասնագիտացած ընկերության ներկայացուցչի հետ քննարկվեց նրանց փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։
Նախարարը ներկայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», դրանում ներառված անհրաժեշտ ենթակառուցվածքները, քննարկվեցին համատեղ աշխատելու հեռանկարները։
Հանդիպմանը ներկա մյուս ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր մասնագիտացած են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության, ճոպանուղիների կառուցման ոլորտներում, քննարկվեցին գործակցության հնարավոր ուղղությունները և երկկողմ հետաքրքրությունները։
Նմանատիպ նյութեր
2188 դիտում
14:38 18-01-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին
3486 դիտում
12:02 27-04-2018
Վահան Մարտիրոսյանն ընդունել է մի շարք ընկերությունների նրկայացուցիչներին. քննարկվել են համագործակցության հարցեր
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր