211652_close_icon
views-count5914 դիտում article-date 19:38 05-10-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 5-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերն էլ բացահայտվել: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք։ Բացահայտվել է գողության 5, տրանսպորտային միջոց փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր