211652_close_icon
views-count3459 դիտում article-date 20:50 06-10-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 6-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրանյութի հայտնաբերման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 9, յուրացման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, խարդախության, հարկերից խուսափելու, դրամանենգության և որսագողության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր