Ռուսաստանում ուղևորատար գնացքը բախվել է ավտոբուսին. կա առնվազն 18 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Վլադիմիրի մարզում տեղի է ունեցել ուղևորատար գնացքի և ավտոբուսի բախում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ։
Ինչպես հաղորդում է BBC-ն, զոհվածների մեծ մասը Ուզբեկստանի քաղաքացիներ են։ Տուժել են նա մի քանի քաղաքացիներ, որոնց մեջ երեխաներ կան։
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 3։30-ի սահմաններում, Պետուշինի շրջանի Պոկրովի կայարանի մոտ։
Մոսկվա մեկնող ղազախական համարանիշներով ավտոբուսն անցել է այդ պահին երթևեկությունն արգելող գնացքի գծերի վրայով, երբ գնացքը հարվածել է ավտոբուսին։
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը կարող էր տեխնիկական անսարքության պատճառով մնացած լինել գնացքի գծերի վրա։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։