88201 դիտում
09:44 06-10-2017
Ամեն օր 160 դրամ տալիս պապիրոզ էի առնում, էսօր դրել 240 են սարքել, բա ամոթ չեն անո՞ւմ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսում տեղի ունեցած թանկացումներն իրենց հետքն են թողել հատկապես աղքատության բարձր ցուցանիշ ունեցող գյուղերի ու քաղաքների բնակչության վրա, որտեղ գործազրկության մակարդակն է, թերևս, միակ բարձր ցուցանիշը, որով աչքի է ընկնում այդ համայնքը:
Armtimes.com-ին Վանաձորի խանութներում կատարած հարցումներից պարզ դարձավ, որ վերջին օրերին թանկացել են գրեթե բոլոր ծխախոտները, իսկ նրանց դեպքում, որոնց սպառումը քիչ է, գները մնացել են նույնը: Բոլոր ծխախոտները միջին հաշվով թանկացել են 20 դրամով, իսկ ահա «Չիբուխ» տեսակի ծխախոտը, որը ծխում են առավել աղքատներն ու սոցիալական ծանր պայմաններ ունեցողները, չգիտես ինչու, թանկացել է ոչ թե 20, այլ 80 դրամով, 160 դրամից դառնալով 240:
«Այ, որդի ջան, թոշակս 20 հազար ա, դեմը ձմեռ ա, օգնող չունեմ, պահող չունեմ, էդ 20 հազարով ապրում եմ, ամեն օր 160 դրամ մի կերպ տալիս պապիրոզ էի առնում, էսօր դրել 240 են սարքել, բա ամոթ չեն անո՞ւմ: Լրիվ են ուզում մեզ խեղճացնել, թող իրենք էդ օրն ընկնեն, որ անգամ չիբուխին կարոտ մնան»,- մեզ հետ զրույցում հայտնեց մի թոշակառու, որը հերթական անգամ խանութ էր եկել «Չիբուխ» գնելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10302 դիտում
16:08 29-01-2018
Երգի պրեմիերա. Պաշ Սարդան. «Էսօր-Էսօր»
14462 դիտում
16:13 01-11-2014
Չեք թողնում, մի պապիրոզ քաշեմ. Մանվելից փախնեմ, ձեզանից փախչեմ. հո «պլեն» չե՞մ ձեր ձեռքը. Սեյրան Սարոյան
1239 դիտում
09:44 04-11-2021
Դիտմամբ են անո՞ւմ, թե՞ իշխանության բնութագիրն է․ «Փաստ»
Այս բաժնից
934 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1810 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»