211652_close_icon
views-count7852 դիտում article-date 12:31 06-10-2017

ՀՀ ԱԳ փոխնախարար ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց Կալիֆորնիա նահանգի՝ Արցախի անկախության ճանաչման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության դատապարտման հետևողական դիրքորոշման համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի միջև համագործակցության զարգացման և խթանմանն ուղղված մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր