1346 դիտում
23:15 16-09-2022
Երևանում բացվեց «Արմենիա էքսպո-2022» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 16-ին բացված Արմենիա էքսպո-2022 տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում 7 երկրի 184 ընկերություն է ներկայացված։
Վերջինս, որ թվով քսանմեկերորդն է՝ կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «Լոգոս էքսպո կենտրոնի» կողմից։
Շնորհակալություն հայտնելով այս ծանր ժամանակաշրջանում ցուցահանդեսին մասնակցության համար՝ «Լոգոս էքսպո կենտրոնի» գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը։ «Ի հեճուկս մեր թշնամիների բոլոր նկրտումների՝ մենք բացում ենք այս ցուցահանդեսը, որը բնույթով գլխավոր և ամենաընդգրկունն է և իր հաստատատուն տեղն ունի Հայաստանի գործարար կյանքում»,-բացման խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նրա խոսքով՝ այս ամենամյա ցուցահանդեսը ներկայացուցչական հարթակ է, որն ի մի է բերում հայրենական և արտերկրի ձեռներեցներին՝ հնարավորություն տալով պատշաճորեն ներկայացնել իրենց բազմապիսի արտադրանքը։
Այն մասնակիցներին թույլ է տալիս ծանոթանալու և ձեռք բերելու անհրաժեշտ տեղեկատվություն ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան ընկերությունների, կազմակերպությունների, ապրանքանիշերի վերաբերյալ, հաստատել գործարար կապեր, գտնել ներդրումային նոր հնարավորություններ ու շուկաներ։ ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի ավագ խորհրդական Սերգեյ Տրոցյուկը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ընդգծեց ցուցահանդեսի կարևորությունն ու կազմակերպվածության բարձր մակարդակը։ Նրա ներկայացմամբ, բելառուսական պատվիրակությունը տարեցտարի ավելացնում է իր մասնակցության աստիճանը, և այս տարի, նախորդի հետ համեմատած, կրկնապատկվել է մասնակից ընկերությունների թիվը։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում Երևանում հնարավոր կլինի բացել նաև բելառուսական արտադրանքի առանձին ցուցահանդես։ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն բարձր գնահատեց համանման հարթակների գործունեությունը, ընդծելով կազմակերպչական բարձր մակարդակը և ռուսական ընկերությունների շահագրգիռ մասնակցությունը։
Զարգացնելով բելառուսական կողմի գաղափարը, նա նպատակահարմար համարեց ապագայում Երևանում կազմակերպել նաև ԵԱՏՄ երկրների առևտրաարդյունաբերական ցուցահանդես։ Արմենիա էքսպո-2022-ի մասնակցողների ավելի քան 70%-ն արտասահմանյան ընկերություններ և կազմակերպություններ են, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Վրաստանը, Լիտվան։ Ցուցահանդեսի բացառիկությունն իր թեմատիկ կառուցվածքում է՝ ընդգրկելով գրեթե բոլոր ոլորտները՝ էներգետիկայից, մեքենաշինությունից, շինարարությունից՝ մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդի արդյունաբերություն, զբոսաշրջություն և այլ բնագավառներ։
Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են նաև կլոր սեղաններ և շնորհանդեսներ։
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 18-ը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1557 դիտում
15:51 05-09-2014
Վարչապետի մասնակցությամբ բացվել է «Արմենիա էքսպո 2014» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը
4212 դիտում
22:13 24-03-2022
Երևանում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը