84087 դիտում
22:15 06-10-2017
36-ամյա ՌԴ քաղաքացուհին դիմել է Ոստիկանություն, որ իրեն Նոյեմբերյանի ոլորաններում BMW-ի մեջ բռնաբարել են
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի բնակիչ, 36-ամյա Սոֆյա Ոսկրեսենսկայան դիմել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 21:30-ի սահմաններում ոմն Արթուրն իր BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում Տավուշի մարզի Նոյեմբերյանի ոլորաններում բռնություն է գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խորհրդավոր Արթուրի անձը պարզելու և նրան ու BMW ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
697 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
715 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»