211652_close_icon
views-count3817 դիտում article-date 15:16 07-10-2017

ՀՀ ԶՈՒ զորավարժարաններում անցկացվում է «Որոնում-2017» զորավարժության 2-րդ փուլը

ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում hոկտեմբերի 6-ին շարունակվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում խաղարկվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները, տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մարտավարական-մասնագիտական զորավարժությանը զուգահեռ ՀՀ տարածքում հոկտեմբերի 6-ին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության հետ անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ: Մարզումների հիմնական նպատակը միասնական ղեկավարման մարմնի` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության գործողությունների համադրումն է: «Որոնում 2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության ակտիվ` կրակային փուլը կանցկացվի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում:

Նմանատիպ նյութեր