2812 դիտում
22:31 24-09-2020
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 24-ին «Ալագյազ» զորավարժարանում, ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Հայաստանում անցկացվող վարժանքի կրակային փուլը:
Զորավարժությանը մասնակցել են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ։
Զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանական և հակահարձակման սցենարներ, կատարելագործվել է համատեղ խնդիրների կատարման ժամանակ ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը, հստակեցվել փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:
Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» զորավարժությունների՝ Հայաստանում անցկացված փուլին ներգրավվել է ավելի քան 1․5 հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու պետությունների օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
12:06 24-09-2020
«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27037 դիտում
13:52 29-04-2018
ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է կրակային զորավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»