6264 դիտում
18:14 08-10-2017
Տասնյակ հազարավոր ցուցարարներ Բարսելոնայում բողոքի են դուրս եկել՝ ընդդեմ Կատալոնիայի անկախության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բարսելոնայի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ Կատալոնիայի ղեկավարների ծրագրերի, որոնք ցանկանում են հանրաքվեից հետո հայտարարել անկախության մասին:
Այս շաբաթ Կատալոնիայի ղեկավար Պուչդեմոնը Մադրիդին առաջարկել էր բանակցություններ սկսել: Իսպանիայի վարչապետ Ռախոյը հայտարարել է, որ սպառնալիքների առկայության դեպքում բանակցելը բացառվում է և ինքն իր հերթին սպառնացել է ցրել տեղի իշխանությունները. նման հնարավորություն ամրագրված է սահմանադրությամբ:
Ցուցարարները Բարսելոնայում պարզել են Իսպանիայի և Կատալոնիայի դրոշները՝ վանկարկելով. «Փառք Իսպանիային», «Կատալոնիան՝ դա Իսպանիան է», «Ես իսպանացի եմ, իսպանացի, իսպանացի»:
Ցույցի մասնակիցները Իսպանիայի տարածքային ամբողջականության կողմնակիցներ են:
Կատալոնիայի խորհրդարանը մտադիր է երեքշաբթի օրը քննարկել իրավիճակը և՝ ինչպես ենթադրվում է, հայտարարել անկախության մասին:
Նշենք, որ երեկ Մադրիդում Իսպանիայի միասնության համար փողոց էին դուրս եկել 150 հազար ցուցարար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11866 դիտում
21:37 02-07-2017
Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջել են Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը
1421 դիտում
18:14 17-05-2015
Մոլդովայում հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ Ռումինիայի հետ միանալու կոչերով
Այս բաժնից
886 դիտում
20:33 28-12-2024
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
1141 դիտում
19:23 28-12-2024
Բեյրութի օդանավակայանում ձերբակալել են Ասադի ազգականներին
1159 դիտում
18:53 28-12-2024
Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային»