Խոշոր հրդեհ Մոսկվայի ամենամեծ առևտրային կենտրոններից մեկում. պայթել են բազմաթիվ մեքենաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Մոսկվայի «Սինդիկա» առևտրային «Սինդիկա» կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ներկա պահին հրդեհի տարածքը ընդգրկում է 55 հազար քառակուսի մետր, և արտակարգ իրավիճակների ծառայություններին առայժմ չի հաջողվում այն մարել:
Բացի այդ, փլուզվել է 300 քառակուսի մետր շինություն: Հրդեհի պատճառների թվում հիմնական վարկած է համարվում միտումնավոր այրումը:
Առևտրի սրահի ստորգետնյա կայանատեղիում բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ պայթել են մի քանի ավտոմեքենա: Ամբողջ ավտոկայանատեղին կրակի մեջ է: Հրդեհի մարման համար օգտագործվում են նույնիսկ ուղղաթիռներ:
Ընդհանուր առմամբ, այրվում է կենտրոնի երկու երրորդ հատվածը: