211652_close_icon
views-count12704 դիտում article-date 16:13 11-10-2017

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաթիվ արվեստագետների հետ միասին ներկա է գտնվել հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակի բացման արարողությանը: Հուշատախտակի հանդիսավոր բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ներսես Հովհաննիսյանի որդին ու դուստրը: Միջոցառման բանախոսները նկատել են, որ Երևանի Բուզանդ 28 հասցեում անվանի արվեստագետի դիմաքանդակով հուշատախտակը նրա յուրովի վերադարձն է հայրենի օջախ, քանի որ հենց այս տանն է ծնվել ու մինչև 1974 թվականը բնակվել Ներսես Հովհաննիսյանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու նախաձեռնության բոլոր աջակիցներին` Ներսես Հովհաննիսյանի դուստր Անահիտ Հովհաննիսյանը նկատել է, որ սա նաև յուրօրինակ նվեր է արվեստագետի ծննդյան օրվա առթիվ: Հարկ է նշել, որ հուշատախտակի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Հայկ Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր