6273 դիտում
16:19 12-10-2017
Անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատաշուկա մտնելու հնարավորությունները կընդլայնվեն
Այսօր կառավարությունը հերթական նիստում ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և գնահատման արդյունքում վերհանված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ որոշում է ընդունել:
Վերոնշյալ օրենքին համապատասխան ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` բացառապես ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում՝ առավելապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը նպատակադրված ծրագրերով: Զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելի ներդրման շրջանակում կարևորվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ (մինչև 30 տարեկան) մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների մեծացումը՝ գործատուի մոտ մասնագիտական ուսուցման, կազմակերպման միջոցով: Արդյունքում ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխումների շարունակականությունը:
Մեկ այլ որոշմամբ էլ զբաղվածության կարգավորման 2017թ. պետական ծրագրով 500 գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց համար լրացվել է նաև «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» միջոցառումը:
Արդյունքում ակնկալվում է գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև՝ ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում:
Նմանատիպ նյութեր
7718 դիտում
21:31 05-10-2018
Լեզվակիր լինելը մասնագիտություն չէ, թարգմանիչ լինելն է մասնագիտություն. Նաիրի Գրեյս Բարդակջյան
1228 դիտում
17:13 03-10-2024
Կընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները
Այս բաժնից
700 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին