Վիետնամում ջրհեղեղներ են. զոհվել է ավելի քան 50 մարդ
Վիետնամում հորդառատ անձրևների ու հեղեղումների հետևանքով առաջացած սողանքներին զոհ է գնացել է ավելի քան 50 մարդ։ Այդ մասին հաղորդում է VnExpress-ը։
Անհետ կորածների թիվը հասնում է 39-ի;
Թերթի տվյալներով՝ առավելապես տուժել է Խոաբին նահանգը, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում։ Այնտեղ զոհերի թիվը հասնում է 17-ի, անհետ կորած է համարվում 15 մարդ, կան նաև բազմաթիվ վիրավորներ։
Նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։