211652_close_icon
views-count20232 դիտում article-date 09:30 14-10-2017

Կոչումը տրվում է, որպեսզի «Հայփոստը» վերցվի՞, թե՞ Էռնեկյանն ինքն է հրաժարվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը կարող է 2018 թվականին դառնալ «Հայփոստ» ընկերության սեփականատեր: Հայաստանի կառավարությունն օրերս հայտարարեց ընկերությունը մասնավորեցնելու մտադրության մասին: «Հայփոստը» ներկայումս հավատարմագրային կառավարման է հանձնված արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդ Էռնեկյանին, որը հավատարմագրային կառավարում է իրականացնում նաև «Զվարթնոց» օդանավակայանում: Էռնեկյանը նախօրեին նախագահական նստավայրում ստացավ Ազգային հերոսի կոչում՝ որպես Հայաստանի զարգացմանը նպաստող գործիչ: Արդյոք կոչումը տրվում է, որպեսզի «Հայփոստը» վերցվի՞, թե՞ Էռնեկյանն ինքն է հրաժարվում կամ մտադիր հրաժարվել ընկերության կառավարումից: «Հայփոստի» մասնավորեցման փորձ նախկինում էլ եղել է, բայց անհաջող: Հետո ոլորտում կայունություն հաստատվեց հենց այն բանի շնորհիվ, որ հավատարմագրային կառավարումը ստանձնեց Էռնեկյանը: Այժմ խոսվում է մասնավորեցման մասին և որպես գնորդ նշվում Սամվել Կարապետյանի անունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր