Ռաքքան ամբողջովին ազատագրվել է ԻՊ ահաբեկիչներից
Սիրիայի Ռաքքա քաղաքը, որը համարվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «բույնը», ամբողջովին ազատագրվել է ահաբեկիչներից։ Այդ մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։
Վերջինի տվյալներով՝ քաղաքում մնացած խմբավորումների անդամները զենքը վայր են դրել և հանձնվել են Սիրիայի դեմոկրատական ուժերին։
Հիշեցնենք, որ քաղաքի ազատագրման օպերացիան սկսվել էր այս տարվա հունիսի 6-ից։ Սիրիայի ժողովրդավարական ուժեր օդից աջակցել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը։