211652_close_icon

Սիրիական Մանբիջ քաղաքը գրեթե ամբողջովին ազատագրվել է ԻՊ զինյալներից

views-count2184 դիտում article-date 20:31 06-08-2016
Քուրդ և արաբ ապստամբների մասնակցությամբ ընդդիմադիր դաշինքն ԱՄՆ-ի աջակցությամբ կրկին ամբողջական վերահսկողությունէ սահմանել Սիրիիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Մանբիջ քաղաքի վրա՝ այն ազատագրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից, հաղորդում է BBC-ն: Քաղաքի համար ընթացող դաժան մարտերը տևել են շուրջ 2 ամիս: Այն ահաբեկիչները վերահսկում էին մոտ 2 տարի: Այդուհանդերձ, Սիրիայում մարդու իրավունքների հարցերով բրիտանական մոնիթրինգային կենտրոնը հայտնել է, որ քաղաքի կենտրոնում դեռևս ահաբեկիչներ կան: Այս պահին քաղաքում շարունակվում են մարտերը, սակայն շատ քիչ թվով ԻՊ զինյալների դեմ:

Նմանատիպ նյութեր